Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ասում են...

Ասում են...
03.03.2015 | 00:22

...թե այս պահին լուրջ խմորումներ են ընթանում ոչ միայն ընդդիմության դաշտում թե ով, ի վերջո, կզբաղեցնի ընդդիմության «սուրբ» տեղը, այլև իշխանությունում է սպասողական վիճակ: ԲՀԿ առաջիկա համագումարում, երբ հստակեցումներ կլինեն, իշխանությունն իր համար նոր օրակարգ կսահմանի ու իր հետ համագործակցող ուժերի հետ նոր ալյանս կկազմի: Ասում են՝ այս օրերին ՀՅԴ-ի հետ քաղաքական կոնսուլտացիաներ են ընթանում, թե ինչ ձևաչափով պետք է դաշնակցականներն «աջակից» լինեն իշխանություններին: ՀՅԴ-ում կողմնակից չեն կոալիցիայի, սակայն սա չի նշանակում, որ իշխանության հետ դաշնակցել չեն ցանկանում: Պարզապես նրանք, ինչպես հիմա, կլինեն իշխանության հետ, կօգտվեն իրենց հասանելիք պաշտոններից, առանց քաղաքական որևէ ձևաչափի մեջ մտնելու:

Դիտվել է՝ 1729

Մեկնաբանություններ